2012թ. հունվարի 10-ին Էջմիածին քաղաքի Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ Հիմնաքար հասարակական կազմակերպության օրհնման հանդիսավոր արարողությունը: Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից օրհնվեց Հիմնաքար հասարակական կազմակերպության գործունեությունը:
Показаны сообщения с ярлыком Հեղինակային. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հեղինակային. Показать все сообщения
14 января 2012 г.
30 декабря 2011 г.
Էլ բան մի՛ ասա...
Գալիս եմ քեզ մոտ,
Քեզ տեսնել եմ ուզում,
Աչքե~րդ, մազե~րդ, քո մի~տքը պայծառ, սիրել եմ ուզում,
Քեզ գրկելու` գալիս եմ քեզ մոտ:
Մտածել գիտես, հասկանալ նույնպես,
Սիրել գիտես, վստահել գիտես,
Ապրել գիտես, ապրեցնել նույնպես,
Ինձ որ ապրեցրեցիր, ու պարտական եմ քեզ:
Երբ սառած աչքերով կնայեմ մի կետի,
Ուրեմն իմացի՛ր` չեմ տեսնում ոչինչ,
Էտ պահին միայն աչքերս քեզ են երազել ուզում,
Նրանք քո սերն են տեսնել երազում:
Երբ ասեմ լռի՛ր, էլ բան մի՛ ասա,
Ուրեմն զգում եմ, որ խառնվել է միտքս,
Էլ հարցեր մի՛ տուր, էլ բան մի՛ ասա,
Մտածել չեմ կարող, ու պետք էլ չի հիմա:
Միևնույն է` լռությանս մեջ էլ ես դո՛ւ,
Սառնությանս մեջ, սառն աչքերիս մեջ,
Աշխարհիս մեջ միայն ես եմ, ու` դո՛ւ,
Էլ բան մի՛ ասա:
Պարզապես թույլ տուր
Այ այսպես գրկեմ քեզ
Ու նայեմ հեռուն,
Այն հեռուն, որ դեռ գալու է մեզ մոտ,
Բերելու է կյանքը` վեհ ու փառավոր,
Ու այդ կյանքի մեջ իմ ու քո աշխարհները
Միավորված են մի հավերժ սենյակում,
Այնտեղ ե՛ս եմ, դո՛ւ ես,
Իմ սերը` վստա՛հ, քոնը` երևի...
Ձեռքս ձեռքիդ կարոտ է դառնում,
Երբ լուռ թողնում ու փախչում է քոնը,
Կանչում է ձեռքս, լացում մանկան պես:
Բա աչքերս... Ո~նց են ուզում էլի սառել,
Ո~նց են փնտրում քեզ մի կետի հառնած,
Ո~նց է սիրտն իմ, հոգուս հետ միավոր,
Դադարում զարկել ու վերստին մեռնում:
Լինելու է այն, ինչ պետք է ինձ,
Ինչ պետք է քեզ ու քո սրտիկին,
Միայն թե կարողանայի վստահություն տալ քեզ,
Հզոր վստահությանս մի մասը քեզ տալ...
Բայց միևնույն է` լինելու է դա,
Սիրելու ենք մենք` ամենամեծ սիրով,
Ձեռքս էլ երբեք չի բղավի այսպես,
Աչքերս կսառեն միայն երջանկությունից,
Նրանք կթրջվեն ուրախությունից միայն:
Էլ չեմ ասի սուս. մի՛ լռիր, պե՛տք չի,
Չի խառնվի միտքս, ինչպես մինչ հիմա:
Որովհետև կլինի այն, ինչ պետք է մեզ,
Ինչ մենք ենք ուզում,
Ես որ ուզում եմ,
Իսկ դու` երևի....
15 ноября 2011 г.
Ծերունու պատասխանը
(Ովքեր ենք մենք-ի շարունակությունը)
Ծերունին լուռ բարձրացրեց հայացքը, նայեց ինձ,
Հետո կրկին խոնարհեց գլուխը,
Երևի մտածեց մի փոքր
Ու էլի բարձրացրեց գլուխը,
Նայեց այն հեռուն… ու սկսեց խոսել.
17 сентября 2011 г.
ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ
Այս ի՞նչ աղմուկ է: Ա~խ, կրկի~ն, կրկին առավոտ. արթնացել են բոլորը, աղմկում են. կարծես ինչ-որ բան է պատահել: Երեկվա գինարբուքը, ավելի ճիշտ` հարբելը, իրենն ասում է. աչքերս հազիվ եմ բացում, գլուխս պտտվում է, ամեն ինչ լողում է: Բայց ինչո՞ւ էի այդքան խմել, միայն հիշում եմ, որ հարբած եմ եղել, ուրիշ` ոչինչ: Մի կերպ վեր եմ կենում անկողնուց, հագնվում, ի՞նչ օր է այսօր: Հա, կիրակի, լավ է` կհանգստանամ մի քիչ:
Քայլում եմ դեպի դուրս: Տարօրինակ աշխուժություն է, կամ էլ ինձ է այդպես թվում:
Ահա, դրսում կանգնած եմ` դռան առաջ, արևի ճառագայթները դեռ սարի գագաթն են շոյում, հետզհետե իջնում դեպի տարիներ առաջ ահեղ մարտեր տեսած փոքրիկ դաշտը: Դռան առաջ կանգնած ծխում եմ` նայելով դեպի այն հեռուն, նայի՛ր, ինչքա~ն սիրուն է, խորհրդավոր, ինչքա~ն գաղտնիք կա այնտեղ, ինչքան հոգիներ են իրենց հույսերը այդ <<հեռվի>> հետ կապել` չիմանալով, որ դա այն չէ, ինչ իրենք պատկերացնում են, այն տեղը չէ, որ կտա ամեն ինչ: Իրականում դա <<Սուտ Իրականություն>> է: Հիմա երևի մտածում ես` ին՞չ է դա նշանակում: Կհասկանաս, անպայման կհասկանաս:
Հեռո~ւն, այն խորհրդավոր <<Հեռուն>>: Տեսնո՞ւմ ես, բա որ ասում եմ Սուտ Իրականություն է: Իհարկե, դու չգիտես, թե ինչ է դա: Ես գիտեմ, ու ինձ համար դա իմանալն առավել քան դժվար է: Ի՞նչ ուժ ունեմ, որ գիտեմ, հասկանում եմ այդ անվան իմաստը: Երանի կույր լիների ու չտեսնեի, հիմար լինեի ու չհասկանայի, առավել հեշտ կլիներ ապրելը:
Նայի՛ր, ի~նչ գեղեցիկ ջրվեժ է: Երկու միանման սարեր, հետզհետե տարածելով իրենց փեշերը, ի վերջո միանում են, և նրանց միացման տեղում, այն մթնագույն ժայռապատերի վրայից թափվող ջրվեժը, ի~նչ հիասքանչ է, հրաշալի պատկեր` ցնորեցնող, գրավիչ: Ջրվեժը գեղեցկուհու բազմերանգ մազերի նման թափված է քարապատերի վրա, մեղմիկ գալիս է, սրընթաց վայր իջնում ու կրկին շարունակում հանդարտ սլանալ: Հիասքանչ է: Բայց, ….. Երանի այնտեղ իսկապես մի այդպիսի ջրվեժ լիներ…. Կլցներ խորհրդավոր դատարկությունն այն մարդկանց, ովքեր գոնե մեկ անգամ կտեսնեին այս հրաշքը: Ահա, թե որն է Սուտ Իրականությունը, բայց այն միայն այստեղ չէ, լցված է ամբողջ աշխարհում, նույնիսկ տիեզերքում, ու միակ հավերժականի` կյանքի հետ միասնական է, մեկ մարմին, մեկ լույս ու մեկ ճանապարհ դեպի … Հավանաբար դեպի այն իմաստը, ինչի համար մղվում է այս պայքարը, ինչի համար ստեղծված է այս ամենը, այդ թվում և` մենք:
Նայի՛ր, սարերի միացման տեղից, ջրվեժից մի քիչ հեռու սկսվում է մի նեղլիկ արահետ, տանում դեպի սարերի խորքը, մի փոքր վեր բարձրանում ու շրջվում` անհետանալով սարերի արանքում:
Ո՞ւր է տանում այս ճանապարհը: Էլի միայն ես գիտեմ:
Այնտեղ, որտեղից սկսվում է արահետը, մի կարճահասակ ծառ կա` գլուխը երկնքին խոնարհած, ամուր հենված սարին, երևում է` շատ ծեր է: Նայիր, այստեղից նա նման է ծերունուն, ով այս տեղի տերն է եղել, ամեն ինչ նրան է պատկանել, բայց հիմա զրկված է ամեն ինչից, նույնիսկ արահետով քայլելու հնարավորությունից, թե չէ կգնար այնտեղ, ուր տանում է արահետը: Հենց այդ ծերունին է ինձ տվել ամեն ինչի բացատրությունը: Սակայն ծերունին խոսում է միայն անձրևի ժամանակ, երբ նրա լայնատարած ճյուղերը, նրանց վրա անհաստատ նստած տերևները թրջվում են երկնարցունքներից, ավելի խոնարհվում թախծաբեր երկնքի առաջ: Ծերունին ամեն ինչ գիտի, միայն թե պետք է, որ անձրև գա, որպեսզի նա սկսի խոսել: Տեսնես` ե՞րբ կգա անձրևը, որ ծերունին տա իմ վերջին հարցի պատասխանը: Բայց կգա՞ արդյոք այդ անձրևը:
Արահետի պատասխանն էլ է ծերունին տվել. այն տանում է դեպի Մեծ Դարպասները, բարձրակամար, վիթխարի ու ահաբեկող դարպասները: Ո՞վ կպատկերացներ. փոքրիկ մի սենյակի, խցի վրա այդչափ ահռելի դարպասներ: Ծիծաղելի է չէ՞:
Սենյակում գտնվում են կապուտաչյա ու գանգրահեր փոքրիկները, որոնք Ազատության զավակներն են, մանուկներ, ովքեր ժամանակին այս Սուտ Իրականության արահետով եկել մտել են այս սենյակը, իսկ ծերունին փակել է դարպասները` չիմանալով, որ այնտեղ են այդ փոքրիկները, ու մինչև հիմա չի կարողանում բացել դարպասները, որպեսզի փոքրիկները դուրս գան ու կրկին ազատություն պարգևեն նրանց, ովքեր սիրում են իրենց: Ոչ ոք չկարողացավ դարպասները բացել:
Բայց ի՞նչն է ինձ ստիպում մտածել այս ամենի մասին: Ա~խ, հիշեցի, ախր ես երեկ հարբած եմ եղել…. Վիշտս փորձեցի թաղել օղու մեջ, բայց, ինչպես երևում է, այն կրկին բարձրացնում է գլուխը:
Ժամադրված էի, պիտի հանդիպեի <<նրա>> հետ, որոշել էի ասել, որ սիրում եմ: Արագընթաց քայլերով, ծաղիկները ձեռքիս, շտապում էի այնտեղ` հանդիպման վայր: Բայց… երանի կույր լինեի, հիմար լինեի ու չհասկանայի այս ցավը: ….. Ո՞ւմ մեղադրեմ:
Մխիթարանքը չուշացավ. անձրև սկսվեց, նրանք հեռացան, քաղաքը մի քանի րոպեում կարծես դատարկվեց, մայթի վրա էլ մարդ չկա, միայն ես եմ, ձեռքիս թրջված ծաղիկներն ու… անձրևը: Մեղմիկ շրջվեցի ու քայլերս ուղղեցի դեպի գինետուն, ծաղիներն էլ անցորդներին դեռ երկար կպատմեն:
Երբ գինետնից օրորվելով դուրս եկա, ծերունին բռնեց թևիցս ու տարավ այնտեղ, ուր հիմա նա հավիտենապես ամրացել է: Այնտեղ տվեց ջրվեժից վերցրած մի գավաթ ջուր ու ասաց, որ այսուհետ իմ միակ ընկերն Անձրևն է: Միակ ու հավատարիմ ընկերս: Բայց հիմա կրկին առավոտ է: Այն առավոտներից չէ, որ ամեն օր ինձ ողջունում է, այլ մի ուրիշ առավոտ, որն ինձ զրկեց իմ ընկերոջից. Անձրևը կտրվել է. ես կրկին միայնակ եմ:
Չգիտեմ` ի՞նչ կլինի, երբ լսեմ վերջին հարցիս պատասխանը, այն շատ դժվար կլինի ու, գուցե նաև` սպանի՞չ, իսկ գուցե այնքա՞ն էլ ծանր չի լինի, չգիտեմ: Կսպասեմ, կսպասեմ մինչև անձրև գա, ու ծերունուն կտամ վերջին հարցս, միայն դրանից հետո կկարողանամ բացել Մեծ Դարպասն ու ազատ կարձակեմ մանուկներին, որ փրկեն աշխարհը, բացեն լույսն ու ջնջեն Սուտ Իրականություւնը:
Անձրևն ուշանում է: Նյարդերս տեղի են տալիս: Վազում եմ դեպի ծառը, բռնում նրա ուսերից, թափահարում նրան, հարցնում եմ, հարցնում, բայց պատասխան չկա.
-Է~յ, Ծերունի՛, աշխարհն ինձ է սպասում, թույլ տուր փրկել նրան, օգնիր ազատել մանուկներին, ախր մի օր էլ ջրվեժը կցամաքի, ու քեզ ջուր տվող չի լինի, կչորանաս, քեզ հետ կտանես Բանալին, օգնի՛ր գտնել իմաստը: Է~յ, Ծերունի՛, պատասխանիր ինձ` ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ:
Подписаться на:
Сообщения (Atom)
