Показаны сообщения с ярлыком ԿԵՐՊԱՐՎԵՍՏ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԿԵՐՊԱՐՎԵՍՏ. Показать все сообщения

24 июня 2011 г.

ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ 1869 – 1937



Վ. Մախոխյանը ծնվել է  Տրապիզոնում: Նախնական կրթությունը ստացել է տեղում: 1891թ. Մեկնել է Գերմանիյա, ընդունվել է Բեռլինի Գեղարվեստից ակադեմիա, որտեղ էլ մասնագիտացել է որպես ծովանկարիչ: Եղել է Ղրիմում,  ծանոթացել Հ. Այվազովսկու հետ: Այցելել է նաև Ռուսաստան, որտեղ կատարել է ոչ միայն ծովանկարներ` <Փոթորիկ Սև ծովում>, <<Ծովափ>>, <<Ծովախորշ>>, այլև ռուսական գյուղը ներկայացնող ձմեռային պեյզաժներ. <<Ռուսկան գյուղը ձմռանը>>, <<Գյուղական տնակներ>> …
1895 – 1918թթ նա ապրել և աշխատել  է Բեռլինում: Վ. Մախոխյանի աշխատանքներում ծովի պատկերը ներկայացված է պլաստիկական շեշտադրումներով և շոշափելի ծավալային տպավորություն է թողնեւմ: Առանձին գործերում` հատկապես գիշերային ծովանկարներում`  <<Լուսնյակ գիշեր>>, <<Լուսնի ծագումը>>, <<Ծովը վերջալույսին>>, նկարչին հաջողվել է արտահայտել ռոմանտիզմին բնորոշ հուզական զգացմունքներ ու տրամադրություններ: նրա գործերի շարքում իր միստիկայով առանձնանում է <<Այցելություն ճգնավորին>> այլաբանական պատկերը:
Նրա արվեստը կարելի է բնութագրել որպես ռեալիստական աշխարհայացքի ու մտածողության արգասիք:
Նկարիչը  ներկայացրել է ծովը տարբեր վիճակներում. <<Բրետանի ափերը>>, <<Ծովային տեսարան>>, <<Բնանկար>>, <<Ալիքը>>…
Վ. Մախոխյանի արվեստը տարիների ընթացքում փոփոխությունների գրեթե չի ենթարկվել,  բայց գնալով ավելի խոհական և դրամատիկ լիցք է ստացել` հատկապես 1915թ- ից հետո:

«Անհանգիստ ծով»


ԱՐՍԵՆ ՇԱԲԱՆՅԱՆ 1864 – 1949



Ա. Շաբանյանը ծնվել է էրզրումի շրջանի Սունինց գյուղում: 1890 – ական թթ. մեկնել է Ֆրանսիա, սովորել է Ժուլիանի ակադեմիայում: Եղել է նաև Ղրիմում, այցելել է Հ. Այվազովսկուն և վերջինիս հսկողությամբ մի շարք  ծովային  էտյուդներ է  ստեղծել: 1890 – ական թթ. կեսերից  նրա գործերը ցուցադրվել են Փարիզի սալոններում և այլուր: Դրանք հիմնականում ծովափնյա խաղաղ տեսարաններ են, որոնք նկարիչը հաճախ աշխուժացրել ու շնչավորել է կենցաղային տարրերով. <<Ծովափը>>, <<Նորմանդիայի ձկնորսները>>…

Նրա ստեղծագործությունները հիմանականում լուծված են իրապաշտական սկզբունքներով. <<Ծովը գիշերով>>, << Լուսնկա գիշեր>>, <<Վերջալույսը ծովի վրա>>…
Ա. Շաբանյանը լրջորեն զբաղվել է նաև գունավոր օֆֆորտի բարդ տեխնիկայով, եղել Փարիզի գունավոր փորագրության ընկերության հիմնադիրներից: Այս ոլորտում կատարած գործերից մի քանիսը իրենց կատարման վարպետությամբ մոտենում են նրա գեղանկարչական աշխատանքներին. <<Ծովախեցգետիններ որսացող կանայք>>, որը նրա առաջնակարգ գործերից է:
Ա. Շաբանյանը իր պատշաճ տեղն է զբաղեցնում արևմտահայ արվեստում…











13 июня 2011 г.

Վանո Խոջաբեկյան (1875 – 1922)





        

          Վ. Խոջաբեկյանը ծնվել է Թիֆլիսում: Մասնագիտական սխեմատիկ կրթություն չի ստացել: Մեզ հասած նրա ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է մոտ 250 մատիտով և գրչածայրով արված փոքրադիր գծանկարներից, որոնք այժմ պահվում են Երևանի, Թիֆլիսի, Մոսկվայի թանգարաններում և Վենետիկում` Մխիթարյան միաբանության հայ վանականների մոտ:
    Նա սովորություն չի ունեցել թվագրել և ստորագրել իր աշխատանքները, բացառություն են կազմում միայն վերջին շրջանի` 1919–1922թթ. գծանկարները:
         Վ. Խոջաբեկյանը XIX-րդ դարի վերջի և XX–րդ դարի սկզբի թիֆլիսյան բնորոշ կենցաղի պատկերահանն է: Նրա գործերում հաճախ հանդիպող մոտիվներից են Թիֆլիսի փողոցներում և հրապարակներում ծավալվող բազմամարդ տեսարանները` ժողովրդական տոնահանդեսներ, խաղեր, զվարճանքներ, զվարթ ծեսեր, հարսանեկան տեսարաններ, քեֆեր, խնջույքներ, հոգեհացին ներկա կամ արդեն տուն վերադարձող գինովցած մարդիկ… <<Բարիկենդան>>, <<Խոյերի կռիվը>>, <<Ըմբշամարտ>>, <<Աքլորակռիվ>>, <<Ընծաներ հարսին>>, <<Պսակից հետո>>, <<Կնունք>>, <<Քեֆ երգեհոնով>>, <<Մեռելոց>>, <<Քելեխից հետո>>…  
        Վ. Խոջաբեկյանի գլխավոր հերոսները հասարակ մարդիկ են` կինտոներ, արհեստավորներ, մշակներ, ընչազուրկներ, իր պես աղքատ ժողովրդական կերպարներ: 
       Նրա գրաֆիկական գործերում չկա ոչ մի ավելորդ ֆիգուր, աններդաշնակ ձև: Նա միայն եզրագծում է պատկերված մարդկանց ու կենդանիների ֆիգուրները: 
      Նկարչի որոշ աշխատանքներում ( <<Աղքատի թաղումը>>, <<Հարկահավաքը>>, <<Կուշտերն ու սովածները>> և այլ ) կա սոցիալական անհավասարություն, կյանքում առկա անարդարության գիտակցում:
     Նրա արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում եղեռնից փրկված հայ փախստականներին ու որբ երեխաներին բնականից պատկերող գծանկարները. <<Որբանոցը դպրոցի շենքում>>, <<Ճաշ են տալիս որբերին>>… 
        Կատարել է նաև դիմանկարներ, թեև շատ քիչ` <<Ինքնանկար>>…, ծաղրանկարներ` <<Ցուցահանդեսի այցելուներ>>, <<Նկարիչների վեճը երևանյան ցուցահանդեսում>>:


Խոյերի մարտ

Խոյերի մարտից հետո


Շուշանբար պարը

































































































































































Հին Թիֆլիս





ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ (1918 – 1992)






 


Հ. Զարդարյանը ծնվել է Կարսում: Ուսանել է Երևանում և Լենինգրադում Նշանակալից դեր է կատարել Խորհրդային շրջանի հայ հաստոցային գեղանկարչության մեջ, մասնավորապես իր մեծադիր հորինվածքներով:
Նրա գործերից է <<Սևանգեսի շինարարների հաղթանակը>> կտավը, <<Նախաշավիղը>>…
Զարդարյանի գլուխգործոցն է համարվում <<Գարուն>> կտավը: Նկարում պատկերված թովիչ աղջկա կերպարը կարծես ձուլված լինի հայրենի բնության , նրա վեհ տեսարանների հետ:
1950 – 1960- ական թթ. Սահմանագծին նկարչի արվեստը փոփոխությունների է ենթարկվում: Թեմատիկ հորինվածքներում ` <<Ձգտում>>, <<Վերջալույս>>, <<Երեկո>>…,  բնապատկերներում `<<Ուշ աշուն>>, <<Հոկտեմբերին>>, <<Արարատ>> …, որոշ նատյուրմորտներում ` <<Արագածի կակաչները>>, <<Բյուրականի պիոններն ու վարդերը>>… և դիմանկարներում ` <<Սորբոնի ուսանողուհին>>, <<Ե. Չարենց>>, <<Ա. Իսահակյան>>… աճում է կարմիր, վարդագույն, կանաչ, դեղին և կապույտ գույների կիրառումը ու լուսեղենությունը: Այս նկարներում չկա նախկին գործերին բնորոշ իրապաշտական ձևը, բայց նկարները ձեռք են բերում կոլորիստական հատուկ փայլ, շքեղություն և կրքոտ հուզականություն:





 <<Վառ երեկո>>, 1963.

<<Մայրամուտ>>,

<<Սևան ՀԷԿ-ի շինարարների 
հաղթանակը>>, 1947.

<<Ձգտում>>, 1960.

<<Սորբոնի ուսանողուհին>>(Guliet Avetisian),1958.





8 июня 2011 г.

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874 - 1947)






Է. Շահինը  ծնվել է Վիեննայում, մանկությունը և պատանեկությունը անցեկացրել Կ.Պոլսում, ուր աշակերտել է նկարիչ Մելքոն Տիրացույանին: Սովորել է Վենետիկում, Փարիզում:
Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես գեղանկարիչ, բայց հետո սկսել է հրապուրվել օֆֆորտի տեխնիկայով` դառնալով դրա փայլուն մասնագետը: Դրա մասին են վկայում բազմաթիվ մրցույթներում նրա շահած ոսկե մեդալները:
Շահինի արվեստի հիմքում ընկած է մարդասիրական և կարեկցական զգացումները:
1900 – 1910թթ. Օֆֆորտի տարբեր եղանակներից օգտվելով, նա պղնձե տարբեր չափերի տախտակների վրա բազմաթիվ պատկերներ է գծել, որոնցից գեղարվեստական առումով առավել հետաքրքիր են Փարիզի թշվառներին, թափառող դերասաններին ներկայացնող աշխատանքները. <<Մուրացկան>>, <<Ծաղրածու>>, <<Լարապարուհի>>,  << Գործազուրկը >> և այլ:
Նկարչի գործերի մեջ մեծ տեղ են գրավում դիմանկարները.    << Ջուլյետա >>, << Ժորժինա>>, <<Լիլիթ>>, << Բիանկա>>…
Է. Շահինը անդրադարձել է նաև ստեղծագործական կյանքով ապրող արվեստի գործիչների կերպարներին` Անատոլ Ֆրանս, Օկտավ Միրբո, Ռիխարդ ՎագներՍրանցում շեշտադրված են մարդու բնավորությունը  ցույց տվող գծերը: Նա կատարել է նաև բնանկարչական գործեր, <<Հին Փարիզ>>, <<Վիլետի ջրանցքը>>, որոնք հաճախ մոտենում են իմպրեսիոնիստների աշխատանքներին:
Զբաղվել է նաև գրքի ձևավորման և նկարազարդման արվեստով: Նրան են պատկանում Գյուստավ Ֆլոբերի, Անատոլ Ֆրանսի, Գաբրիել Մուրեի և այլոց երկերի գրաֆիկական մեկնությունները:
Շահինի մոտ հանդիպում են նաև հայերին պատկերող կամ հայկական թեմաներ շոշափող աշխատանքներ. <<Չքավոր հայը>>, <<Տիկին Զարմիկյանը>>… Նա կապված է եղել հայ իրականության հետ: 1934թ. ՀՊՊին նվիրել է 125 օֆորտներ:
Նկարչի աշխատանքներից կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, և այլ բազմաթիվ երկրների թանգարաններում, նաև Էրմիտաժում



Լաթահավաք կինը, 1901թ.

Զբոսանք



7 июня 2011 г.

ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ
1857 – 1925


Գ. Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ քաղաքում` մանր վաճառականի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսում, Ս. Պետերբուրգում:
Վաղ շրջանի գործերից են. <Լեռնային պեյզաժ>, <Կեչիների պուրակ>, <Սևանը գիշերով>, <Ամպամած եղանակ>:
Նրա վրա ազդեցություն են թողել Հ. Այվազովսկին և Ա. Կուինջին` իրենց ստեղծագործություններով:
1899 – 1901ապրել է Ֆրանսիայում և մեծապես ազդվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների ստեղծագործություններից: Այս շրջանի ստեղծագործություններից են. <Խաղաղված ծով>, <Փարիզի արվարձաններ: Մեդոն> և այլ: Այս, ինչպես նաև հայրենիքում կատարած նրա գործերին /< Բորժոմի շրջակայքը>, < Զանգեզուր >/, բնորոշ է գունային մաքուր կոլորիտը, որը նկարներին տալիս է թարմություն և օդային թափանցիկություն: Որոշակի կերպով կիրառված են նաև իմպրեսիոնիստական սկզբունքներ:
Նրա լավագույն աշխատանքերից են` <Արարատյան դաշտ>, <Սևանը>, գետափնյա ու ծովափնյա տեսարաններ պատկերող` < Դարյալի կիրճ>, <Քուռը գիշերով> նկարները, որոնցում դրսևորված է նկարչի ռեալիստականությունը:
Բաշինջաղյանը կատարել է նաև բիբլիական սյուժեներով կտավներ. <Գողգոթա>, < Հուդա>, որոնցում ձգտել է քրիստոնեական թեմաները մեկնաբանել մարդասիրության դիրքերից:
Նշենք որ նկարիչ լինելուց զատ Գ. Բաշինջաղյանը նաև գրող էր ,հասարակական գործիչ և համարվում է առաջին դասական հայ բնանկարիչը:

«Արարատ» (1912 թ.)












«Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում» (1884 թ.)

«Սևանա լիճը և կղզին գիշերով» (1894 թ.)


























 
«Ծովային տեսարան» (1886 թ.)