15 ноября 2011 г.

Ծերունու պատասխանը



(Ովքեր ենք մենք-ի շարունակությունը)

Ծերունին լուռ բարձրացրեց հայացքը, նայեց ինձ,
Հետո կրկին խոնարհեց գլուխը,
Երևի մտածեց մի փոքր
Ու էլի բարձրացրեց գլուխը,
Նայեց այն հեռուն… ու սկսեց խոսել.

        - Ու կգա մի օր, բայց չեք տեսնի դուք այդ օրը,
Կգա մի պահ, երբ չեք զգա այդ պահը, միայն լուռ կնայեք իրար,
Կբարևեք, բայց չեք լսի ձեր բարևները,
Երազ կթվա, մի ամբողջ հավերժություն կուզեք դառնա,
Բայց մի պահ կլինի, էլի կանցնի, նույնը կգա,
Երբ չեք փնտրի,  էլի կունենաք ու չեք կորցնի, սակայն ձերը չի լինի,
Ձեր կողքին, բայց ոչ ձերը` կյանքի նման:
Իսկ դուք կտառապեք, կտառապեք այն սուր ցավից,
Որ ավելի լավ էր` չիմանայիք, քան թե գիտեք, բայց տանջվում եք,
Էլի կփակվեն դարպասները, սակայն ճամփան մեկը կլինի,
Մեկն էլ այդ ճամփան գտնողը կլինի, բայց չի բացի դարպասները,
Ուժ կունենա, բայց չի ուզի, ինչպես դու էիր ուզում բացել դրանք:
Ես չեմ լինի, բայց ես կզգամ. իմ կողքին է ճանապարհը,
Ես չեմ տեսնի, բայց ոտնաձայնը կարթացնի ինձ,
Ես չեմ զգա, բայց ինձ կասեն, որ էլի եկել է, եկել է բացելու դարպասը:
Դու չես լինի, դու արդեն բացում ես, քեզնից հետո էլի կփակվի,
Բացողը շատ կուշանա, բայց կլինի, կգա էլի, բայց չի բացի. չի ցանկանա: Ուրեմն պետք չի, մի՛ բաց, թող մնա փակ,
Թող մնան զավակներն Ազատության,
Քանզի նրանք կկործանեն քեզ, կկործանեն նրան:
Բայց քանի դեռ նրանք այնտեղ են, դու կարող ես գտնել հավերժությունը, Գտնել այնպես, ինչպես ես գտա:
Գնա՛, գնա՛ նրա մոտ, սպասում է քեզ, գնա՛, նրա հետ շրջի՛ր,
Փնտրի՛ր ուրիշ դուռ, ուր կա այն, ինչ պետք է քեզ` հավերժություն`
Միակ մշտական երջանկությունը,
Որն իսկապես կարող ես անվանել  երջանկություն:
Հենց դա է քեզ պետք, ոչ թե ինչ-որ ժամանակավոր ազատություն:
Ի՟նչ ես անելու այդ ազատությունը: Անես այն, ինչ ուզո՟ւմ ես:
Չէ՛, քեզ դա պետք չի՛, շուտ կհոգնես դու դրանից,
Դեն կնետես աղբի նման:
Բայց երբ սիրես դու այդ դուռը, այն ժամանակ պետք կլինի բացելը:
Բայց դու մեկին ես սիրում: Ու նա քեզ պես է` փնտրում է,
Գտնել է ուզում, հավերժություն է ուզում:
Ուրեմն, գնա նրա մոտ, տուր նրան այդ անմահը,
Թող երջանկանա, դու էլ նրա հետ, հավերժացեք միասին,
Վայելեք աշխարհը, քանզի այն ձերն է,
Ձեզ համար է այն պատրաստված` հավերժների համար:
Մի՛ խոսեք, ուղղակի նայեք իրար, ձեր աչքերը ամեն ինչ կասեն, Նյութական լեզուները չեն կարող,
Բայց հոգեաչքերը գիտեն` ինչ ասեն, ինչպես հասկանան:
Ուրեմն, գնա, թող որ փակ մնա դարպասը,
Մանուկներն անմահ են, միշտ կլինեն այդպես մանուկ,
Բայց դու անմահ չես,
Ուրեմն, գնա՛, հասի՛ր հավերժության, հասի՛ր անմահության:
Հենց դա ես դու ուզում,
Բայց այն այստեղ չէ, նրա մոտ է, նրանն էլ` քեզ մոտ,
Գտի՛ր ձեր դուռը, մտեք ձեր աշխարհը, այնտեղ է ձերը, այնտեղ է կյանքը: Դուք էլ մարդ եք, մարդ հասարակ, որ եկել եք` գտնելու, եկել եք` սիրելու,
Իսկ դուք գտե՛ք, դուք սիրե՛ք, ու հավերժությունը կբացվի ձեր առաջ,
Ու դուք կհասկանաք, թե ովքեր եք, ինչ եք ուզում այս աշխարհից:
Միայնակ անզոր եք, ոչինչ եք դուք միայնակ, ուստի օգնեք իրար, Պարգևեք միմյանց հավերժություն,
Նվիրեք իրար կյանքերը ձեր, աշխարհները ձեր,
Ու կլինեք միակը հավերժների բազմության մեջ,
Որ սեփական մտքի միջոցով հավերժ դարձաք:
Դուք մարդիկ եք, հասարակ մահկանացուներ,
Բայց ձեր ձեռքին բանալին է, <<հավերժ>>-ի տիտղոսի բանալին,
Մեկ փականին երկու բանալի է պետք, ուրեմն` բացեք միասին,
Միասին գտեք, միասին էլ` հավերժացեք:
Անձայն նայեք իրար, ու այդ նայվածքը կլինի հավերժ,
Մեղմիկ ժպիտ  ու մի քիչ փայլ,
Հենց դա է հավերժը, ու այն հենց այդ դռան ետևում է,
Բացեք այն, մտեք այնտեղ, դարձեք հավերժ, սիրեք հավերժ,
Որի համար էլ ծնված եք դուք` մարդ կոչվածներդ,
Բայց մարդ մնալու համար չեք դուք,
Այլ` հավերժանալու` կյանքի հետ, կյանքի նման…
Այսպես ավարտեղ ծերունին իր խոսքը,
Կարծես թե` պատասխանեց իմ հարցին,
Բայց չհասկացա, ոչինչ չհասկացա`
Ի՟նչ անեմ, ի՟նչպես անեմ…
Ախր… երևի պիտի նախ և առաջ նրան տեսնեմ, նրան ասեմ,
Չէ, լավ, արդեն պարզ է` նա գիտի, նրան կհարցնեմ…

Комментариев нет:

Отправить комментарий