Հ. Զարդարյանը ծնվել է Կարսում: Ուսանել է Երևանում և Լենինգրադում Նշանակալից դեր է կատարել Խորհրդային շրջանի հայ հաստոցային գեղանկարչության մեջ, մասնավորապես իր մեծադիր հորինվածքներով:
Նրա գործերից է <<Սևանգեսի շինարարների հաղթանակը>> կտավը, <<Նախաշավիղը>>…
Զարդարյանի գլուխգործոցն է համարվում <<Գարուն>> կտավը: Նկարում պատկերված թովիչ աղջկա կերպարը կարծես ձուլված լինի հայրենի բնության , նրա վեհ տեսարանների հետ:
1950 – 1960- ական թթ. Սահմանագծին նկարչի արվեստը փոփոխությունների է ենթարկվում: Թեմատիկ հորինվածքներում ` <<Ձգտում>>, <<Վերջալույս>>, <<Երեկո>>…, բնապատկերներում `<<Ուշ աշուն>>, <<Հոկտեմբերին>>, <<Արարատ>> …, որոշ նատյուրմորտներում ` <<Արագածի կակաչները>>, <<Բյուրականի պիոններն ու վարդերը>>… և դիմանկարներում ` <<Սորբոնի ուսանողուհին>>, <<Ե. Չարենց>>, <<Ա. Իսահակյան>>… աճում է կարմիր, վարդագույն, կանաչ, դեղին և կապույտ գույների կիրառումը ու լուսեղենությունը: Այս նկարներում չկա նախկին գործերին բնորոշ իրապաշտական ձևը, բայց նկարները ձեռք են բերում կոլորիստական հատուկ փայլ, շքեղություն և կրքոտ հուզականություն:
<<Վառ երեկո>>, 1963. |
<<Մայրամուտ>>, |
<<Սևան ՀԷԿ-ի շինարարների հաղթանակը>>, 1947. |
<<Ձգտում>>, 1960. |
<<Սորբոնի ուսանողուհին>>(Guliet Avetisian),1958. |
Комментариев нет:
Отправить комментарий