13 июня 2011 г.

Վանո Խոջաբեկյան (1875 – 1922)





        

          Վ. Խոջաբեկյանը ծնվել է Թիֆլիսում: Մասնագիտական սխեմատիկ կրթություն չի ստացել: Մեզ հասած նրա ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է մոտ 250 մատիտով և գրչածայրով արված փոքրադիր գծանկարներից, որոնք այժմ պահվում են Երևանի, Թիֆլիսի, Մոսկվայի թանգարաններում և Վենետիկում` Մխիթարյան միաբանության հայ վանականների մոտ:
    Նա սովորություն չի ունեցել թվագրել և ստորագրել իր աշխատանքները, բացառություն են կազմում միայն վերջին շրջանի` 1919–1922թթ. գծանկարները:
         Վ. Խոջաբեկյանը XIX-րդ դարի վերջի և XX–րդ դարի սկզբի թիֆլիսյան բնորոշ կենցաղի պատկերահանն է: Նրա գործերում հաճախ հանդիպող մոտիվներից են Թիֆլիսի փողոցներում և հրապարակներում ծավալվող բազմամարդ տեսարանները` ժողովրդական տոնահանդեսներ, խաղեր, զվարճանքներ, զվարթ ծեսեր, հարսանեկան տեսարաններ, քեֆեր, խնջույքներ, հոգեհացին ներկա կամ արդեն տուն վերադարձող գինովցած մարդիկ… <<Բարիկենդան>>, <<Խոյերի կռիվը>>, <<Ըմբշամարտ>>, <<Աքլորակռիվ>>, <<Ընծաներ հարսին>>, <<Պսակից հետո>>, <<Կնունք>>, <<Քեֆ երգեհոնով>>, <<Մեռելոց>>, <<Քելեխից հետո>>…  
        Վ. Խոջաբեկյանի գլխավոր հերոսները հասարակ մարդիկ են` կինտոներ, արհեստավորներ, մշակներ, ընչազուրկներ, իր պես աղքատ ժողովրդական կերպարներ: 
       Նրա գրաֆիկական գործերում չկա ոչ մի ավելորդ ֆիգուր, աններդաշնակ ձև: Նա միայն եզրագծում է պատկերված մարդկանց ու կենդանիների ֆիգուրները: 
      Նկարչի որոշ աշխատանքներում ( <<Աղքատի թաղումը>>, <<Հարկահավաքը>>, <<Կուշտերն ու սովածները>> և այլ ) կա սոցիալական անհավասարություն, կյանքում առկա անարդարության գիտակցում:
     Նրա արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում եղեռնից փրկված հայ փախստականներին ու որբ երեխաներին բնականից պատկերող գծանկարները. <<Որբանոցը դպրոցի շենքում>>, <<Ճաշ են տալիս որբերին>>… 
        Կատարել է նաև դիմանկարներ, թեև շատ քիչ` <<Ինքնանկար>>…, ծաղրանկարներ` <<Ցուցահանդեսի այցելուներ>>, <<Նկարիչների վեճը երևանյան ցուցահանդեսում>>:


Խոյերի մարտ

Խոյերի մարտից հետո


Շուշանբար պարը

































































































































































Հին Թիֆլիս





Комментариев нет:

Отправить комментарий