Ա. Տեր-Մարուքյանը ծնվել է Երևանում, բայց ստեղծագործել է հիմնականում Փարիզում: Սովորել է Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում` Ալեքսանդր Ֆալգիերիի մոտ: Սկսած 1899թ–ից նրա աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիական նկարիչների ընկերության սալոններում. որոնցից է <<Մուսան դափնիներով է պսակում հայ բանաստեղծներին և գրողներին>> փոքրադիր քանդակը:
Նա հատկապես նշանավոր է դիմաքանդակի ժանրում: 1900-ական թթ. կերտել է Ռ. Պատկանյանի, Մ. Նալբանդյանի, Ղ. Ալիշանի, Մ. Խրիմյանի, ֆրանսիացի երգչուհի Պոլինա Վիարդոյի բրոնզե և քարե կիսանդրիները: Սրանց մեծ մասը մահարձաններ են, որոնք ստեղծելու համար քանդակագործը օգտվել է լուսանկարներից:
Խրիմյան Հայրիկի դիմաքանդակը (1907 թ., բրոնզ) |
Նրա այլ գործերից կարևոր են ծերունի հայ տղամարդու և պառավ կնոջ գեղջկական կերպարները…
Խ.Աբովյան |
1910թ - ից Մարուքյանը զբաղվել է Խաչատուր Աբովյանի հուշարձանի ստեղծման աշխատանքով, որը հայ նոր շրջանի կոթողային 1 – ին քանդակն է: Խ. Աբովյանը ներկայացված է հասուն տարիքում, խոհական կերպարանքով: Հուշարձանը ձուլված է բրոնզից, բարձրությունը 220սմ է: Դժվարությունների պատճառով միայն 1925թ – ին է բերվել Հայաստան` քանդակագործի մահից 6տարի հետո:
Այսպիսով, իր կատարած գործերով, Մարուքյանը հայ քանդակագործության մեջ սկզբնավորեց XXդ. սկզբի հուշարձանային քանդակագործությունը:
Комментариев нет:
Отправить комментарий