8 июня 2011 г.

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874 - 1947)






Է. Շահինը  ծնվել է Վիեննայում, մանկությունը և պատանեկությունը անցեկացրել Կ.Պոլսում, ուր աշակերտել է նկարիչ Մելքոն Տիրացույանին: Սովորել է Վենետիկում, Փարիզում:
Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես գեղանկարիչ, բայց հետո սկսել է հրապուրվել օֆֆորտի տեխնիկայով` դառնալով դրա փայլուն մասնագետը: Դրա մասին են վկայում բազմաթիվ մրցույթներում նրա շահած ոսկե մեդալները:
Շահինի արվեստի հիմքում ընկած է մարդասիրական և կարեկցական զգացումները:
1900 – 1910թթ. Օֆֆորտի տարբեր եղանակներից օգտվելով, նա պղնձե տարբեր չափերի տախտակների վրա բազմաթիվ պատկերներ է գծել, որոնցից գեղարվեստական առումով առավել հետաքրքիր են Փարիզի թշվառներին, թափառող դերասաններին ներկայացնող աշխատանքները. <<Մուրացկան>>, <<Ծաղրածու>>, <<Լարապարուհի>>,  << Գործազուրկը >> և այլ:
Նկարչի գործերի մեջ մեծ տեղ են գրավում դիմանկարները.    << Ջուլյետա >>, << Ժորժինա>>, <<Լիլիթ>>, << Բիանկա>>…
Է. Շահինը անդրադարձել է նաև ստեղծագործական կյանքով ապրող արվեստի գործիչների կերպարներին` Անատոլ Ֆրանս, Օկտավ Միրբո, Ռիխարդ ՎագներՍրանցում շեշտադրված են մարդու բնավորությունը  ցույց տվող գծերը: Նա կատարել է նաև բնանկարչական գործեր, <<Հին Փարիզ>>, <<Վիլետի ջրանցքը>>, որոնք հաճախ մոտենում են իմպրեսիոնիստների աշխատանքներին:
Զբաղվել է նաև գրքի ձևավորման և նկարազարդման արվեստով: Նրան են պատկանում Գյուստավ Ֆլոբերի, Անատոլ Ֆրանսի, Գաբրիել Մուրեի և այլոց երկերի գրաֆիկական մեկնությունները:
Շահինի մոտ հանդիպում են նաև հայերին պատկերող կամ հայկական թեմաներ շոշափող աշխատանքներ. <<Չքավոր հայը>>, <<Տիկին Զարմիկյանը>>… Նա կապված է եղել հայ իրականության հետ: 1934թ. ՀՊՊին նվիրել է 125 օֆորտներ:
Նկարչի աշխատանքներից կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, և այլ բազմաթիվ երկրների թանգարաններում, նաև Էրմիտաժում



Լաթահավաք կինը, 1901թ.

Զբոսանք



Комментариев нет:

Отправить комментарий