Գալիս եմ քեզ մոտ,
Քեզ տեսնել եմ ուզում,
Աչքե~րդ, մազե~րդ, քո մի~տքը պայծառ, սիրել եմ ուզում,
Քեզ գրկելու` գալիս եմ քեզ մոտ:
Մտածել գիտես, հասկանալ նույնպես,
Սիրել գիտես, վստահել գիտես,
Ապրել գիտես, ապրեցնել նույնպես,
Ինձ որ ապրեցրեցիր, ու պարտական եմ քեզ:
Երբ սառած աչքերով կնայեմ մի կետի,
Ուրեմն իմացի՛ր` չեմ տեսնում ոչինչ,
Էտ պահին միայն աչքերս քեզ են երազել ուզում,
Նրանք քո սերն են տեսնել երազում:
Երբ ասեմ լռի՛ր, էլ բան մի՛ ասա,
Ուրեմն զգում եմ, որ խառնվել է միտքս,
Էլ հարցեր մի՛ տուր, էլ բան մի՛ ասա,
Մտածել չեմ կարող, ու պետք էլ չի հիմա:
Միևնույն է` լռությանս մեջ էլ ես դո՛ւ,
Սառնությանս մեջ, սառն աչքերիս մեջ,
Աշխարհիս մեջ միայն ես եմ, ու` դո՛ւ,
Էլ բան մի՛ ասա:
Պարզապես թույլ տուր
Այ այսպես գրկեմ քեզ
Ու նայեմ հեռուն,
Այն հեռուն, որ դեռ գալու է մեզ մոտ,
Բերելու է կյանքը` վեհ ու փառավոր,
Ու այդ կյանքի մեջ իմ ու քո աշխարհները
Միավորված են մի հավերժ սենյակում,
Այնտեղ ե՛ս եմ, դո՛ւ ես,
Իմ սերը` վստա՛հ, քոնը` երևի...
Ձեռքս ձեռքիդ կարոտ է դառնում,
Երբ լուռ թողնում ու փախչում է քոնը,
Կանչում է ձեռքս, լացում մանկան պես:
Բա աչքերս... Ո~նց են ուզում էլի սառել,
Ո~նց են փնտրում քեզ մի կետի հառնած,
Ո~նց է սիրտն իմ, հոգուս հետ միավոր,
Դադարում զարկել ու վերստին մեռնում:
Լինելու է այն, ինչ պետք է ինձ,
Ինչ պետք է քեզ ու քո սրտիկին,
Միայն թե կարողանայի վստահություն տալ քեզ,
Հզոր վստահությանս մի մասը քեզ տալ...
Բայց միևնույն է` լինելու է դա,
Սիրելու ենք մենք` ամենամեծ սիրով,
Ձեռքս էլ երբեք չի բղավի այսպես,
Աչքերս կսառեն միայն երջանկությունից,
Նրանք կթրջվեն ուրախությունից միայն:
Էլ չեմ ասի սուս. մի՛ լռիր, պե՛տք չի,
Չի խառնվի միտքս, ինչպես մինչ հիմա:
Որովհետև կլինի այն, ինչ պետք է մեզ,
Ինչ մենք ենք ուզում,
Ես որ ուզում եմ,
Իսկ դու` երևի....
Комментариев нет:
Отправить комментарий