Եվ ո±րն է կյանքը: Ո±վ կարող է պատասխանել: Իհարկե` շատերը. յուրաքանչյուրն ունի իր կարծիքը` մեկը` անձնական, մյուսը` լսածը, մեկ ուրիշն էլ` ուղղակի ինչ-որ բան ասելու համար: Իսկ ե±ս, ե±ս ինչ եմ մտածում կյանքի մասին: Չէ± որ անընդհատ կրկնում եմ` «Ես սիրում եմ կյանքը»: Ի±նչն է ինձ ստիպում սիրել այն` դաստիարակությո±ւնս, հենց ինքը` կյանքը±, ինքս ի±նձ եմ դա պարտադրում, թե± այն մեծ գաղտնիքը, որը դեռ չի բացահայտվել և, դժվար, թե մեր օրերում բացահայտվի: Անշուշտ, ես գիտեմ, որ այն լավն է, արժանի սիրո, բայց ոչ միշտ. այսօր ես այն սիրում եմ, քանի որ նրանում կամ Ես, Նա, և բոլոր նրանք, ում համար, կարելի է ասել, ապրում եմ: Հենց այս պահին այդ սերն առավել քան ուժեղ է. Նա է պատճառը, այն նուրբ ու հպարտ էակը, որն ինձ «բացատրեց», թե ինչ է նշանակում Սիրել, և ես հասկացա, որ սիրում եմ կյանքը: Ինչու եմ սիրո±ւմ: Դե իհարկե. նրանում ես գտա Նրան, տեսա այն սևուկ աչքերը` լցված անեզր խորհրդով, թախծով ու... զգացի անձրևուրախություն: Դու չգիտես, թե ի±նչ է անձրևուրախությունը: Սովորական մի բարդ բառ` երբևիցե ոչ ոքի կողմից չասված ու չլսված, բայց մեծ իմաստ ու խուրհուրդ պարունակող, բազում հույզեր ու տրամադրություններ արտահայտող մի բառ, որի բացատրությունը տալիս շատ կարծիքներ կբախվեին, և ինձ համար էլ այն բազմաթիվ բառերից մեկն է, որը չունի պարզ բացատրություն, այն հասկանալու համար պետք է պարզապես ապրել մի կյանք, ընդամենը մեկը, և ամեն ինչ պարզ կդառնա: Ես այն կառուցեցի ընդամենը գրիչի մեկ հարվածով և մտքիս` վայրկյանից էլ քիչ ժամանակի կանչով, բայց պիտի հավերժ տիրի մարդկության սրտերին, ապրելակերպին, ժամանակավոր տրամադրությանն ու բնավորության հազարավոր տեսակների, սակայն կմնա փակ, հեռու մարդկային հասարակ մտքից, իրական բացատրությունից ու դրան մոտ փորձերից, քանզի այն գրեց միտքս` Աստվածն իմ: Ձեռքս ինքնուրույն չգրեց. Թելադրված էր, և թելադրել է ժամանակը, այն ժամանակը, որն ստիպել է զուտ ներքուստ հասկանալ այդ տրամադրությունը, բայց արտահայտվել ամեն մի բառիս, հուզմունքիս ու զգացումիս հետ: Ու միշտ էլ կասեմ, կվերարտադրեմ արտահայտություններ, բայց չես հասկանա, նույնիսկ եթե փորձես, կբացատրեմ դրանց իմաստը, բայց էլի չես հասկանա, քանզի չես զգա, չես տեսնի Ինձ, այլ այն մարդ արարածին, որ նստած կլինի կողքիդ, չես լսի, բայց կտեսնես շուրթերիս խառնաշփոթը, կգրկես, բայց ոչ Ինձ, այլ նրան, ում կտեսնես քո առաջ, միգուցե նաև կհամբուրես, բայց ոչ այն շուրթերը, որ հավերժ քո անունը կտան, այլ այն շրթամկանները, որ վերուվար կանեն քեզ սեր խոստովանելիս... Ու չեն խոսի, չեն համբուրի քեզ, քանզի այս ամենի մեջ հոգի չկա, նյութական է , խոսքեր չկան, պտտվող լեզուներ են միայն, սարսափած ձայնալարեր ու զույգ մսագնդեր: Ոչ ոք չի կարող տալ, ամենքը միայն վերցնողներ են, ոչ ոք չի կարող լսել, բոլորը խոսող են, նկարողներ չկան, ներկողներ են միայն, ամեն ինչ կա, բայց պակասն է'լ ավելի շատ է` այս է մարդը, մենք ենք այսպիսին:
Բայց ես ա'յս կյանքը չեմ սիրում, այլ մեկ ուրիշը, այն փակ դռան ետևում գտնվողը, ուր կա մեծ սեր, կա երջանկություն: Իսկ սրանում միայն մարմիններ են` սիրողների, երջանկացնողների ու, ցավոք, դրանք կործանողների: Մինչդեռ իմ սիրած կյանքում կործանման մասին նույնիսկ տառեր չկան, շշուկներ էլ չեն թափանցի երբեք: Հենց այդ կյանքն եմ ես սիրում` միակ հավերժականն այս հիմարության մեջ: Գժանոց է այս աշխարհը. գժերի կռվատեղի` հանուն կյանքի. Դե իհարկե, գոյության կռիվ: Բայց ո±ւմ և ինչի± է պետք այդ գոյությունը` ստեղծելու և ավերելու համա±ր, իհարկե` Ո'Չ: Մի օր էլ աշխարհիս երեսին կծնվի վերջին սերունդը, որը կբացի կյանքի գաղտնիքը, դարավոր փոշուց կմաքրի Իմաստը կյանքի, և այդ վերջին սերունդն էլ հենց կհավերժանա կյանքի հետ, կյանքի նման, ու պատմությունը կկրկնվի անվերջ ու անդադար. կգան ու կգնան նոր սերեր, երջանիկներ, գժեր, ժպտացող ատելություններ: Ինչ-որ մեկն էլ, մի ձեռքով բռնելով սիրելիի ձեռքը, մյուսով կգրի հրաժեշտի նամակը լուռ, ու չի սպասի պատասխանի, լուռ կքայլի դեպի կյանքը` ոչ այս մեկը, որում գրվում են նամակները, այլ այն մյուսը, որում դրանք լուռ կարդացվում են, փակված չեն ծրարներով, և ոչ էլ ծալված մի քանի տակ: Դրանք այն լուռ գաղտնիքներն են, որ կոչվում են` ԱՉՔԵՐ ՍԻՐԱՀԱՐ:

Комментариев нет:
Отправить комментарий