Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շատ եմ վախենում,
Բյուրավոր ու բու'թ հավատացյալից,
Եթե Աստված եք՝
Փչեցեք , նրանց բոլոր մոմերը,
Մարեցե 'ք, նրանց ջահերն այլազան,
Որ եղիցե...լու՜յս:
Եվ ո'չ մի գավթում մի' ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է,
Մերժեցե 'ք նրանց զո'հն էլ խոստացյալ,
Որ ...զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքու՜ր -վսե՜մը,
Անկեղ՜ծ -անսու՜տը:
ՈՒ թե Աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե'րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր -ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ աղոթքների,
Որով խաբում են ո'չ իրենց,
Այլ ձեզ
Եվ բավակա՜ն է-հասկացե՜ք ընդմիշտ,
Որ Աստծուն նույնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վանսզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ -արյունո՜տ,
Այրվո՜ղ -ապտակվա'ծ,
Ցավա՜ծ -ճչացո'ղ,
Մանուկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
ՈՒ , եթե Հայր եք՝
Մի ' թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի...
Комментариев нет:
Отправить комментарий