Մենություն...
Միշտ խուսափել ենք մենք մենությունից,
Չմտածելով, որ մենությունը երբեմն բուժում է:
Երբ պատահաբար հոգիդ դատարկվում,
Ու խորը ցավից ուզում ես ճչալ,
Քեզ թաքցնում ես դու մարդկանց աչքից
Ու քեզ օգնում է լոկ մենությունը:
Երբ արցունքներդ առանց քո կամքի,
Հոսում են դանդաղ, դանդա~ղ` աչքերից,
Իսկ քո աչքերը` վեհ ու շատ հպարտ,
Չեն ուզում թողնել, տեսնել իրենց թաց,
Դու ակամայից ուզում ես մնալ լոկ քեզ հետ միայն:
Երբ ներաշխարհդ նման է նավի` փոթորկից հետո,
Երբ ջարդված սիրտդ ցավում է անգամ
Ամեն ժպիտից ու հայածքից` գոհ,
Երբ մոտ ընկերդ, անգամ խոսքերով, դառնում է ոսոխ,
Երբ քեզ թվում է, թե այս աշխարհում քեզ պետք չէ ոչ ոք,
Անզուսպ կանչում ենք մենք մենությանը:
Մենք միշտ խորշում ենք, ամեն կերպ փորձում,
Փորձում ենք փրկվել մենակ ասվածից,
Բայց մենք շատ հաճախ,
Անզուսպ կանչում ենք հենց մենությանը,
Որն էլ շատ հաճախ բուժում է հոգին...Հիասթափություն
Լինում է այնպես, երբ ավելի լավ է լռել, քան խոսել,
Երբ ավելի լավ է նայել աչքերին ու լուռ քարանալ այդ զույգ ծովերում,
Լինում է այնպես, երբ ուղղակի չես կարող խոսել,
Կարծես բառերդ մի մութ զնդանում փակել են թաքուն:
Լինում է այնպես , երբ ավելի լավ է
Աչքերով խոսել, այդպես ավելի լավ կհասկանանք իրար ,
Էլ չեմ խաբի քեզ, էլ չես խաբի ինձ,
Ու հենց աչքերով թաքուն կբացեմ առեղծվածը քո,
Առանց խոսքերի կկարդամ հոգիդ, առանց խոսքերի կխոսես ինձ հետ:
Լինում է այնպես, երբ ավելի լավ է անհույս արտասվել, քան շինծու ժպտալ,
Խաբել ինքդ քեզ:
Գոնե խեղճ հոգիդ հանգիստ կգտնի, ինչպես տուն եկած
Մի պանդուխտ հոգնած:
Լինում է այնպես,երբ ավելի լավ է գոռալ, քան լռել,
Ատել, քան սիրել, լացել, քան ժպտալ, մեռնել, քան ապրել:
Երբեմն սիրտդ հոգնում է ցավից ու նախընտրում է լսել քաղցր սուտ,
Քան ճիշտը ցավոտ::
Երբեմն ուզում ես ապրել լոկ հույսով, գոնե` երազով,
Բայց միայն հանկարծ ոչ իրականով:
Հոգնում ես քո դատարկ օրերից, պաղ հայացքներից ու…….մենությունից:
Երբ խորտակվում ես, այրվում ես ներսից,
Բայց չկա անգամ ջրի մի կաթիլ,
Ու ցամաքել են կարծես ջրերը համայն աշխարհի,
Միայն, որ այրվես դու անմնացորդ,
Դառնաս վշտերի սև մոխրացած կույտ,
Անխոս շատախոս, որ անվերջ պատմես,
Ամեն-ամենքին անցածդ ճամփան:
Լինում է այնպես,
Երբ ապրելը նույնիս անեծք է թվում,
Մինչդեռ մեռնելը վերից օրհնություն:
Լինում է այնպես, երբ ատում ես քեզ
Սեփական չնչին գոյության համար,
Ու կնախընտրեիր երբեք չլինել ու չճանաչել այս աշխարհը մութ:
ԼԻնում է այնպես, երբ այս ամենը,
Կարող ես ասել միայն մեկ բառուվ,
Միայն մեկ բառով հոգիդ դատարկել ու թեթևանալ,
Ինքդ քեզ փրկել ու մխիթարել,
Որ դուրս ես գալու այդ ճգնաժամից:
Միայն մեկ բառ, որ տանջում էր քեզ,
Այժմ կդառնա քեզ հույս ու փրկիչ:
Միայն մեկ բառով կարող ես ասել…..հիասթափություն….
Ես հաղթեցի...
Սու'ս, լսում ես` մեռնում է սերս, եկել է ժամը նրա հանգստյան,
Սպառվում են ահա վերջին ուժերը, ու գիրկն է անցնում լուռ հավերժության,
Սու'ս, լսում ես` այն թպրտում է, խելագարի պես ջարդում ամեն բան,
Մեկ հանդարտվում է, մեկ էլ պոռթկում է, հարձակվում վայրի գազանի նման,
Սու'ս, չխանգարե'ս, թող ննջի հավետ, թող մեռնի հիմա անգութ թշնամիս,
Առանց այն էլ ինձ այն շատ է տանջել,
Թող մեռնի հիմա անգութ թշնամիս,
Սու'ս, լսում ես` էլ չխանգարե'ս, չփորձե'ս նորից արթնացնել նրան,
Դժվարությամբ եմ խեղդամահ արել, իսկ դու ուզում ես շունչ տալ կենսական:
Սու'ս, էլ չդիպչե'ս, վերջ, ահա` մեռավ:
Քամու սուլոցներ, ծակող սառնություն,
Մրսում է հոգիս, չունի էլ այն տուն,
Լուռ տանում եմ ես մենակ մի թափոր,
Թափորը սիրուս, որ սպանեցի հենց նոր:
Սպառվում են ահա վերջին ուժերը, ու գիրկն է անցնում լուռ հավերժության,
Սու'ս, լսում ես` այն թպրտում է, խելագարի պես ջարդում ամեն բան,
Մեկ հանդարտվում է, մեկ էլ պոռթկում է, հարձակվում վայրի գազանի նման,
Սու'ս, չխանգարե'ս, թող ննջի հավետ, թող մեռնի հիմա անգութ թշնամիս,
Առանց այն էլ ինձ այն շատ է տանջել,
Թող մեռնի հիմա անգութ թշնամիս,
Սու'ս, լսում ես` էլ չխանգարե'ս, չփորձե'ս նորից արթնացնել նրան,
Դժվարությամբ եմ խեղդամահ արել, իսկ դու ուզում ես շունչ տալ կենսական:
Սու'ս, էլ չդիպչե'ս, վերջ, ահա` մեռավ:
Քամու սուլոցներ, ծակող սառնություն,
Մրսում է հոգիս, չունի էլ այն տուն,
Լուռ տանում եմ ես մենակ մի թափոր,
Թափորը սիրուս, որ սպանեցի հենց նոր:
Չկա էլ ոչ ոք` միայն ես ու նա,
Անգամ դու չկաս, որ սգաս նրան,
Իսկ ուր էիր արդյոք, միթե դու չէիր, որ ուզում էիր փրկել նրան, բայց իզուր,
Ուր ես դու հիմա, ինչու չես եկել` միասին մեռած սերս շիրիմենք,
Թե ուզում էիր այն պահպանել, որ անվերջ տանջեր ու հիշեցներ քեզ,
Թե այդ էր միակ նպատակը քո` ինձ տեսնել վհատ, տխուր ու անզոր,
Ապա քեզ ասեմ, որ չհաջողվեց,
Սիրուս հետ ես քեզ թաղեցի հավետ:
Անգամ դու չկաս, որ սգաս նրան,
Իսկ ուր էիր արդյոք, միթե դու չէիր, որ ուզում էիր փրկել նրան, բայց իզուր,
Ուր ես դու հիմա, ինչու չես եկել` միասին մեռած սերս շիրիմենք,
Թե ուզում էիր այն պահպանել, որ անվերջ տանջեր ու հիշեցներ քեզ,
Թե այդ էր միակ նպատակը քո` ինձ տեսնել վհատ, տխուր ու անզոր,
Ապա քեզ ասեմ, որ չհաջողվեց,
Սիրուս հետ ես քեզ թաղեցի հավետ:
Հեղինակ` Սաթեն Միքայելյան
Комментариев нет:
Отправить комментарий