Վ. Մախոխյանը ծնվել է Տրապիզոնում: Նախնական կրթությունը ստացել է տեղում: 1891թ. Մեկնել է Գերմանիյա, ընդունվել է Բեռլինի Գեղարվեստից ակադեմիա, որտեղ էլ մասնագիտացել է որպես ծովանկարիչ: Եղել է Ղրիմում, ծանոթացել Հ. Այվազովսկու հետ: Այցելել է նաև Ռուսաստան, որտեղ կատարել է ոչ միայն ծովանկարներ` <Փոթորիկ Սև ծովում>, <<Ծովափ>>, <<Ծովախորշ>>, այլև ռուսական գյուղը ներկայացնող ձմեռային պեյզաժներ. <<Ռուսկան գյուղը ձմռանը>>, <<Գյուղական տնակներ>> …
1895 – 1918թթ նա ապրել և աշխատել է Բեռլինում: Վ. Մախոխյանի աշխատանքներում ծովի պատկերը ներկայացված է պլաստիկական շեշտադրումներով և շոշափելի ծավալային տպավորություն է թողնեւմ: Առանձին գործերում` հատկապես գիշերային ծովանկարներում` <<Լուսնյակ գիշեր>>, <<Լուսնի ծագումը>>, <<Ծովը վերջալույսին>>, նկարչին հաջողվել է արտահայտել ռոմանտիզմին բնորոշ հուզական զգացմունքներ ու տրամադրություններ: նրա գործերի շարքում իր միստիկայով առանձնանում է <<Այցելություն ճգնավորին>> այլաբանական պատկերը:
Նրա արվեստը կարելի է բնութագրել որպես ռեալիստական աշխարհայացքի ու մտածողության արգասիք:
Նկարիչը ներկայացրել է ծովը տարբեր վիճակներում. <<Բրետանի ափերը>>, <<Ծովային տեսարան>>, <<Բնանկար>>, <<Ալիքը>>…
Վ. Մախոխյանի արվեստը տարիների ընթացքում փոփոխությունների գրեթե չի ենթարկվել, բայց գնալով ավելի խոհական և դրամատիկ լիցք է ստացել` հատկապես 1915թ- ից հետո:
«Անհանգիստ ծով» |
Комментариев нет:
Отправить комментарий