Ա. Շաբանյանը ծնվել է էրզրումի շրջանի Սունինց գյուղում: 1890 – ական թթ. մեկնել է Ֆրանսիա, սովորել է Ժուլիանի ակադեմիայում: Եղել է նաև Ղրիմում, այցելել է Հ. Այվազովսկուն և վերջինիս հսկողությամբ մի շարք ծովային էտյուդներ է ստեղծել: 1890 – ական թթ. կեսերից նրա գործերը ցուցադրվել են Փարիզի սալոններում և այլուր: Դրանք հիմնականում ծովափնյա խաղաղ տեսարաններ են, որոնք նկարիչը հաճախ աշխուժացրել ու շնչավորել է կենցաղային տարրերով. <<Ծովափը>>, <<Նորմանդիայի ձկնորսները>>…
Նրա ստեղծագործությունները հիմանականում լուծված են իրապաշտական սկզբունքներով. <<Ծովը գիշերով>>, << Լուսնկա գիշեր>>, <<Վերջալույսը ծովի վրա>>…
Ա. Շաբանյանը լրջորեն զբաղվել է նաև գունավոր օֆֆորտի բարդ տեխնիկայով, եղել Փարիզի գունավոր փորագրության ընկերության հիմնադիրներից: Այս ոլորտում կատարած գործերից մի քանիսը իրենց կատարման վարպետությամբ մոտենում են նրա գեղանկարչական աշխատանքներին. <<Ծովախեցգետիններ որսացող կանայք>>, որը նրա առաջնակարգ գործերից է:
Ա. Շաբանյանը իր պատշաճ տեղն է զբաղեցնում արևմտահայ արվեստում…
Комментариев нет:
Отправить комментарий