Հոգիս կապստամբէ, մտքերս կըմբոստանան այն մարդակեր աշխարհի դէմ ... Այն աշխարհի, որը հազարամեակների տարածության վրայ հալածել է, նահատակել ... Խաչել սիրոյ, արդարութեան ու ազատութեան վսեմ իդեալի քարոզիչներին ...
***
Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:
***
Այո՛ , կյանքը կռիվ է: Կռիվը պահանջում է զենք: Բայց նամարդ է նա, որն այդ զենքը դժոխքից է վերցնում:
***
Երբե՛ք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ: Ուստի սովորեցե՛ք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից - թե՛ կռվում, թե՛ կռվից դուրս:
***
Զոհաբերի՛ր ...
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...
Մոռացի՛ր քեզ ...Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...
Եղի՛ր հպարտ...Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիրՍտել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...Եղի՛ր ազատ...Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...
Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում ...
***
Այն ողորմելիօրեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութւինը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ուժեռի մի ամբողջ ծով կայ, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը:
***
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:
***
Թուլություն է չարությունը:
***
Գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն:
***
Մարդկանց մի նայիր վերեւից - դա հեղինակություն չէ:
***
Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:
***
Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ:
***
Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն, ոչ թէ տէր ու բռնակալ:
***
Ամրացի՛ր վսեմ մտածմունքների մեջ:
***
Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ:
***
Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:
***
Մարդս իր խոսքի մէջ դրսեւորում է իր հոգու բովանդակությունը:
***
Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը:
***
Բարոյապես սնանկ է այն անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը:
***
Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է: Եսակա՞ն է` անասնանում են նրա հետ առնչվողները:Ծո՞ւյլ է մտաւորապես` հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները:Անհայրենապա՞շտ է - հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը:Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները:

Комментариев нет:
Отправить комментарий