Ովքե՞ր են այս էակները, ո՞ւր են գնում, որտեղի՞ց են գալիս, ի՞նչ են ուզում, ինչքա՞ն, կամ էլ` ո՞վ է նրանց բերում, տանում .... Մարդի՞կ են, որ կոչվում են գազաններ, թ՞ե գազաններ, որ մարդ են կոչվում: Պատասխան չկա: Չէ', պատասխանող չկա, երևի չի էլ եղել .... Ես պիտի պատասխանեմ, ես, այս մարդագազանների կամ գազանամարդերի մի ներկայացուցիչը, որ այսուհետ պիտի կոչվեմ Որսորդ, պիտի բացեմ մութ գաղտնիքը անտառի, վախենամ և վախեցնեմ, լցնեմ թանգարանը որսիս... Ու չեմ կանգնի, չեմ սպասի, կքայլեմ դեպի տուն, ճանապարհները շատ են, բայց բոլորը չեն, որ տուն են տանում: Տան ճամփան սա' չէ, որ զարդարված է անճաշակ գեղեցկություններով, ո'չ էլ սա, որ հասարակ է, և ո'չ այս նեղլիկ արահետը: Ահա, այս է ... Ինչպե՞ս թե ճամփա չէ, լա'վ նայիր .... Այդ մարդկային մարմինը տեսնում ե"ս, ամեն ինչ է մարդկային, նույնիսկ աչքեր կան ....Բայց դու միայն այդ աչքերին նայիր, գույնը չի երևում, բայց փայլում են, քեզ են նայում, բայց ոչ այն զարմանքով, որով դու ես նայում, այլ թաքուն ժպիտով, ուրախությամբ, լեցուն հավերժության զգացումով, նվիրումով, սիրով ու .... կյանքով: Այնտեղ է կյանքը, այդ փոքրիկ աչուկներում էլ թաքնված է կյանքը, իմը չէ, ոչ էլ քոնը .... Մեկ կյանքը, միակը, միակ հավերժականը, որում կան բազում աշխարհներ` իմը, քոնը, ..... Հապա, ձեռքդ բարձրացրու: Տեսնո՞ւմ ես, քեզ բարևում է, չէ, չի խոսում, բայց հասկացնում է, չի լսում, և հասկանում է: Նայում է, շարժվում, տխրում և ուրախանում, հրճվում, փախչում ու վերադառնում: Ապրում է, տեսնո՞ւմ ես, մեզ նման, սիրել գիտի. Ինձ հաստատ սիրել է, նայի'ր, կարծես քեզ էլ է սիրում, ժպտաց քեզ, ուզում է գրկել, բայց .... ափսոս ճանապարհ է, կարճ մի ճամփա, բայց որն ապրում է .... Ուշադիր նայիր նրան, հիմա մի' փորձիիր նրան հասկանալ, չես կարող, թույլ չի տա, պարզապես նայիր: Նրա աչքերին նայիր, ուղիղ աչքերին: Գույնն այդպես էլ չհասկացա՞ր: Ես էլ: Մինչև հիմա չեմ հասկացել. Բայց կուզեի սև լիներ, մաքուր սև, սիրուն սև, ուրախ սև ու.... իմ սևը: Փորձիր գուշակել: Էլի սև՞, չէ, սև չի, ուրիշա: Միգուցե` սև՞: Ա~հ, սև է, իհարկե, բոլորը տարբեր են տեսնում. Ես սև տեսա, իսկ դու` սև: Իմ սևը սիրուն է, քոնը նույնպես: Ի՞նչ նմանություն կար սևի ու սևի միջև: Մեկը միայն. դա թախիծն էր, երկուսի մեջ էլ այն կար: Բայց ի՞նչ թախիծ, ինչո՞ւ հենց հիմա, երբ ինձ ու քեզ պետք չի. մի՞թե կյանքն էլ թախիծ է, որն ամենուր մեզ հետ է, չէ, մենք նրա հետ, նրանում: Դու մի' շեղվիր, դու նայիր նրանց, փայլո՞ւմ են: Ինչպե՞ս թե` չէ: Ախր հենց նոր փայլում էին.... Վերջացավ, փայլը վերջացավ, դա էլ գնաց: Յուրաքանչյուրին բախտ է վիճակված երկու անգամ այդ փայլը տեսնել, իմը երկրորդն էր, դու դեռ մեկն էլ կտեսնես, բայց մի' շտապիր վերջինը տեսնել` տհաճ զգացողություն է, վերջի զգացում, բայց իմն ուրիշ էր` մի տեսակ` սկիզբ.... Աչքերին նայիր, փոքրիկ բյուրեղիկներին, խոսում են քեզ հետ, դե իհարկե, դու չես լսի, բայց փորձիր հասկանալ: Մի բան ստացվո՞ւմ է: Ոչի՞նչ: Տարօրինակ է, դու առաջինն ես (ինձնից հետո), ով չհասկացավ աչքերին, ճամփի լուռ ու հպարտ աչքերին: Մի օրի ենք. ես էլ չհասկացա, բայց հիմա` գիտեմ: Գիտեմ, թե ուր են կանչում այդ աչուկները: Ինչքան ուզում ես նայիր, միևնույն է, ինքդ պիտի որոշես` երբ հասկանաս նրանց: Ու չեն բացատրի, կասեն, կպատմեն միանգամից, բայց դու պիտի հասկանաս .... Դժվար չէ, ես էլ կօգնեմ, մեծ բան չէ, խնդրեմ, ինձ էլ են օգնել, ավանդույթի նման մի բան է օգնելը, այստեղ, այս մռայլության մեջ: Դեռ ո՞չ: Էլի՞ չես հասկանում: Ժամանակ շատ ունենք, ո՞ւր ենք շտապում: Տուն ենք չէ՞ գնում, մե՞ր, չէ` ես` իմ, դու էլ` քո տուն: Մոտեցիր, էլի մոտեցիր: Այ հիմա գոնե փորձիր հասկանալ` ի՞նչ են ասում: Դու ուշադիր դրանց նայիր` աչքերին, ճամփի սիրուն, <<սև>> աչքերին, ուրախ աչքերին, փայլուն աչքերին: Ինչպե՞ս թե` փայլուն: Դու տեսար փայլուն աչքե՞րը, երկրորդ անգա՞մ: Հրաշալի է, ցանկությունդ մեծ է դրանց համբուրելու՞, գիտեմ, ես էլ փորձեցի, ոչ մի կերպ չի ստացվի, աշխարհի ձևն է` միշտ կհասնես անհասին, եթե շրջանցես հասանելին: Բայց մի՞թե կարող ես: Այ, երբ դու կարողանաս, ուրեմն իմացիր` դու կյանքի տերն ես, իմ չէ, ոչ էլ` քո, մեկ, միակ կյանքի տերը: Կիշխես նրա վրա: Աշխարհները քոնը կլինեն: Չէ', դու մի' շեղվիր, նայի'ր, այդ երկու փոքրիկ աչիկների'ն նայիր, փայլը էլի կորավ, էլ չի գա, մնաց իրականը: Լավ է, էս մեկն անցավ, մնաց հիմնականը` հասկանալը: Հասկանալ, թե ինչ են ասում դրանք, տալի՞ս են վերջապես քո պատասխանը, թե՞` ոչ: Կտան, անպայման կտան, պիտի տան: Ուշադիր նայիր, հը՞, էլի չէ՞: Չնայած ճիշտ է` ես էլ ոչ շուտ հասկացա հարցիս պատասխանը: Քեզ ինչո՞ւ է հետաքրքրում, թե ինչ հարց եմ ես տվել աչքերին: Այնպիսի հարց եմ տվել, որ ոչ ոք այդպիսին երբեք չի տվել, չի ստացել, ու ոչ էլ մտածել դրա մասին: Մոտեցիր, էլի, էլի նայիր, համառություն ցույց մի' տուր, մի' զայրացրու, սպասի'ր, կասի, կհասկանաս, մի' շտապիր: Չէ որ նույնիսկ մի քիչ չգիտես ու չես պատկերացնում, թե ինչ պատասխան կլսես, ուրեմն մի' շտապիր, չլինի թե կործանի քեզ, վերջ դնի քայլերիդ, կանգնեցնի քեզ, չէի ուզի .... Իմն այդպես եղավ` առաջինն ու միակը: Այդպիսի բան դեռ չէր եղել, մեծ էր, հզոր, բայց միայն ինձ համար էր դա, այն իմն էր: էլ չի լինելու, դու հանգիստ եղիր, բայց ուրիշ եղանակներ ևս կան, պատասխանները` .... Նայի'ր, նայի'ր, ի՞նչ, սկսում ես... սսսսսս...... դո՞ւ, այդ դո՞ւ ես .... Բայց... ինչպե՞ս, չէ~, հնարավոր...
Ի~նչ լավ է, հասկացար վերջապես, ուրա՞խ ես: Էլի նայիր, շարունակում է, կիմանաս, մի' շտապիր, դու նայի'ր, ուշադի'ր նայիր:
Ահա, այսպես մենք փնտրում ենք մեր աշխարհները, կանգնում խաչմերուկում, ընտրում մեր ճամփաները` մեծ, փոքր, լավ, վատ, մոխրագույն, դարչնագույն: Միևնույն է` ճամփաներ են: Այսպես գտնում ենք մեր ճամփաները, քայլում նրանցով` երկար կամ կարճ, հասնում մի տեղ` ոչ այնքան ճոխ, հաճախ էլ շատ հասարակ: Կանգնում ենք այստեղ, նայում շուրջբոլորներս, չկան, ոչ ոք-եր չկան, ոչինչ-եր նույնպես, նույնիսկ դատարկություն չկա: Առաջ ենք նայում` մարդկային մարմին` նյութական, և երկու ոչ մարդկային գանձեր` աչքեր հասարակ` <<սև>>, հիասքանչ, որոնք անվերջ նայում են նրանց, ովքեր իրենց են նայում, միաժամանակ, առանց հերթի, քանզի նյութական չեն, <<բան>>-եր չեն, այլ ...կյանք, կյանք են դրանք, ուր կան աշխարհներ բազում, ուր կան ճամփաներ` բազմաչափ ու բազմագույն, ուր կան կանգառներ, որտեղ չկան դատարկություններ անգամ, ուր կան նաև....ամենակարևորը, ամեն ինչ իմացող, հասկացող, բայց չլսող ու չխոսող ճամփաները ....` հայելիները նյութական, ուր մենք` ես, դու, ու էլի շատերը, տեսանք մեզ, մեր աչքերը, ու հենց այդ աչքերն էլ տվեցին մեզ մեր ուզածը` պատասխանը, ինձ` պատասխանն իմ հարցերի, թե` ովքե՞ր են այս էակները, ո՞ւր են գնում, որտեղի՞ց են գալիս, ի՞նչ են ուզում, ինչքա՞ն, կամ էլ` ո՞վ է նրանց բերում, տանում .... իսկ քեզ ցույց տվեցին քո աշխարհի տեղը, գնա', գնա քո' աշխարհը......
Ավարտվեց իմ որսն այնպես, ինչպես ենթադրել էր հայելին ....Բռնեցի, սպանեցի այն գազանին, որին ինձ իմ հայելին ցույց տվեց ....
Ավարտվեց իմ որսն այնպես, ինչպես ենթադրել էր հայելին ....Բռնեցի, սպանեցի այն գազանին, որին ինձ իմ հայելին ցույց տվեց ....
Комментариев нет:
Отправить комментарий