14 июля 2011 г.

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ




Պե՛տք
չէ, սիրելի՜ս.
Զո՜ւր
ես երդվում:

Առանց
երդման էլ ես հավատում եմ,
Որ
հիմա օրըդ մի դար է տևում,
Որ
փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ
գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ
իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ
աղջկական քո մաքուր բարձին
Թեքված
ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),
Որ
քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ
առանց սիրուս կյանքդ կորած է,
Որ
...

Գիտե՛մ
, ջա՜նըս.
Զո՜ւր
ես երդվում:

Բայց
գիտեմ և այն,
Ինչ
դո՛ւ չգիտես.

Առաջին
սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ
էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...

Комментариев нет:

Отправить комментарий