14 июля 2011 г.

ԱՅԴ Ո՞Վ Է ԱՍԵԼ՝ ՆՈՐԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ: ՆՈՐԻ՛Ց ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻ՜Ն …


Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն

Ու
երբ մինչիսկ այլուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրմիԻգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Մանզի կա մթին մի կախյալություն
Ջղիարյան, հոգուկրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետբախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում

Ուստի
մինչիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

(ԲԱՆԱՍՏԵՍՂԾՈւԹՅՈւՆՆԵՐ)

Комментариев нет:

Отправить комментарий