14 июля 2011 г.

ՔՈ ԱՆՈՒՆԸ



Ես
ատում եմ քո անունը,
Ինչպես
որ դու քեզ փայփայած
Իմ
ձեռքերն ես ատում գուցե:

Ես
ատում եմ քո անունը,
Որ
խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու
փշի նման:

Եվ
դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե
քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես
ատում եմ եւ այդ գույնը:
. . . . . . . . .
Եթե
աղջիկ ես ունենամ՝
Նա
կկոչվի քո՛ անունով:

Ես
ատում եմ քո անունը...

Комментариев нет:

Отправить комментарий